Գլխավոր Լրահոս

Իսպանիայի Բետերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բետերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, որոշման մեջ նշվում է, որ 1915-1921 թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեցին 1.5 միլիոն հայեր, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը:

«Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում»,- ասված է որոշման մեջ:

Հունվարի վերջին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: Անցյալ տարվա հունիսին Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր: Այդպիսով` Նավարեն դարձել էր Ցեղասպանությունը ճանաչած` Իսպանիայի չորրորդ շրջանը Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում