Գլխավոր Լրահոս

Անճանաչելիորեն փոխված 7 իր՝ անցյալից

Անճանաչելիորեն փոխված 7 իր՝ անցյալից
Առաջընթացը տեղում չի դոփում, մարդկային երևակայությունն ու գիտելիքները անընդհատ նորանոր հայտնագործություններ են ծնում: Ստորև ներկայացնում ենք առարկաներ, որոնք անճանաչելիորեն փոխվել են իրենց հայտնագործումից ի վեր, սակայն դրանց սկզբնական տարբերակները ևս հիացնում են իրենց նորարարական գաղափարով ու համարձակությամբ: Նոութբուք Առաջին նոութբուքերը՝ Gavilan (1983թ․) և Grid compass (1982թ․)Եթե սա բացված վիճակում ինչ-որ կերպ հիշեցնում է արդի նոութբուք, ապա փակված վիճակում դժվար է գուշակել, թե ինչ է: Մազերի քիմիական գանգրացման սարք1905թ․ գերմանացի Կառլ-Լյուդվիգ Նասլերի այս հայտնագործությունն այսպես էր օգտագործվում․ մոդելի մազերին ամրացվում էր տասներկու ծանր լատունե խողովակ,  որոնք միացվում էին տաքացուցիչ էլեկտրական սարքի: Գործընթացը տևում էր 5 ժամ: ՏոստերFrary & Clark ֆիրմայի 1924թ․ այս տոստերն ամենաառաջինը չէ, սակայն ամենագեղեցիկն է: Հիմա նման բան չես գտնի: ՏպիչՍա առաջին գործող տպիչն է պատմության մեջ, ստեղծվել է 1834թ․ մաթեմատիկոս Չառլզ Բեբիջի հայտնագործության հիման վրա: Մոդելը, հին գծագրերի հիման վրա, հավաքվեց միայն 150 տարի անց: ՀաշվիչՍա մեկն է առաջին զանգվածային հաշվիչներից՝ Marchant XLA (1913թ․): Նման հաշվիչը դժվար թե գրպանդ դնես: Հարմարեցված էր մեծ խանութներում, հանրախանութներում և բանկային հաստատություններում օգտագործելու համար: Օգտագործման կանոնների թերթիկը բաղկացած էր 130 էջից: Փրկարար բաճկոններԱյսպիսի տեսք ունեին 1917թ․ ամերիկյան նավաստիների փրկարար բաճկոնները, կամ, ավելի ճիշտ, փրկարար ներքնակները: Կոշտ սկավառակ1956թ․ IBM ընկերությունը ներկայացրեց մագնիսային դիսկերի վրա իր առաջին կուտակիչը: Այն կշռում էր ավելի քան մեկ տոննա և կարող էր կրել 5 մեգաբիթ ինֆորմացիա: Կես դար անցավ և այժմ ամենաթույլ iPhone 5S-ն ունի 112 գրամ կշիռ և 16 գիգաբայթ հիշողություն, ինչը մոտ 3200 անգամ ավելի է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում