Գլխավոր Լրահոս

Հայաստանը $500 մլն-ի եվրապարտատոմս է թողարկել

Հայաստանը $500 մլն-ի եվրապարտատոմս է թողարկել

Հայաստանը $500 մլն-ի եվրապարտատոմս է թողարկել, հաղորդում է Reuters-ը: Պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներն են Deutsche Bank-ը, HSBC-ն և JP Morgan-ը: Մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.5 տոկոս:

Սա Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումն է: Առաջին թողարկումը եղել էր 2013թ. սեպտեմբերին՝ 700 մլն դոլար ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6.25 տոկոս եկամտաբերությամբ:

Moody's-ը հունվարին իջեցրեց Հայաստանի վարկանիշը՝ Ba2-ից Ba3: Վարկանիշի իջեցման որոշումը «պայմանավորված է Հայաստանի արտաքին խոցելիության մեծացմամբ, որի պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումն է, ինչպես նաև երկրի տնտեսության հեռանկարների վատթարացումը»:

Փետրվարին էլ Հայաստանի վարկանիշը իջեցրեց Fitch-ը՝ BB-ից B+: Fitch-ը իր որոշումը ևս պայմանավորեց, որ «Հայաստանը մեծապես ենթարկված է Ռուսաստանում տնտեսական լուրջ անկման ռիսկին, ինչը կարող է զգալի ճնշում գործադրել երկրի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում