Գլխավոր Լրահոս

Մաքսային միությունում պետք են գործնական քայլեր՝ հռչակագրային որոշումների փոխարեն. Հովիկ Աբրահամյան

Մաքսային միությունում պետք են գործնական քայլեր՝ հռչակագրային որոշումների փոխարեն. Հովիկ Աբրահամյան

Երևանում մարտի 20-ին տեղի է ունցել Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստը: Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա ասել է, որ նիստի անցակցումը Երևանում վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին:

«Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցմանը և պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարի, ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը: Միավորված խորհուրդի միջոցով է կարգավորվում նաև մաքսային իրավախախտումների հայտնաբերման համաձայնեցված օպերատիվ միջոցառումների և համատեղ գործողությունների անցկացման մեխանիզմը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով կարևոր է կենտրոնանալ միջգերատեսչական մակարդակով գործնական որոշումների ընդունման վրա:

«Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից և ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման և այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթությունները պետք է լինեն մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքի որոշման,  ռիսկերի կառավարման և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում