Գլխավոր Լրահոս

Արգենտինայում պատարագ է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Արգենտինայում պատարագ է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Մայր տաճարում մարտի 19-ին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, պատարագին ներկա են եղել պաշտոնյաներ Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարություններից, Բուենոս Այրեսի քաղաքապետարանից: Ներկա է եղել նաև Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ողջ հոգևոր դասը, Արգենտինայում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կրոնական և ազգային փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Պատարագի ընթացքում կատարվել է էկումենիկ աղոթք՝ Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի մասնակցությամբ: Պատարագի ավարտին իր խոսքում Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մարիո Աուրելիո Պոլիին կատարված աղոթքի, ինչպես նաև այդ ծանր վիշտը հայ ժողովրդի հետ միասնաբար կիսելու համար, ինչի ապացույցն է նաև ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապ, այն ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Բերգոլիոյի առաջնորդության տարիներին Բուենոս Այրեսի մայր տաճարում տեղադրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում