Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
Լիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով մարտի 20-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացել է համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում են արտագործնախարարության մամուլի ծառայությունից, համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա էին նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում համալսարանի դոկտոր Նատա Սաատ Սապերը նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու չնայած պատմական անժխտելի փաստերին ու վկայություններին` Թուրքիան շարունակում է ուրանալ: Համալսարանի փոխնախագահ Սուհել Մաթարն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը` խոսելով Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերի մասին և հիշատակելով երիտթուրքերի, ապա Աթաթուրքի վարած քաղաքականությունը: Դոկտոր Մաթարը ելույթը եզրափակել  է հետևյալ խոսքերով. «100-րդ տարելիցը թող նոր դուռ բացի հայ ազգի համար՝ դեպի խաղաղություն և արդարություն»: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում ներկայացրել է մանրամասներ մեծ պատմական արժեք ներկայացնող հայկական խաչքարերի պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների հանդեպ Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանի տարածքում իրականացված մշակութային ցեղասպանության փաստերի վերաբերյալ: Պաշտոնական ելույթներից հետո միջոցառման մասնակիցները համալսարանի բակում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրման արարողությանը: Բարերար, խաչքարի տեղադրման նախաձեռնող Սարգիս Բուդաքյանը, շեշտել է, որ հայրենիքի նկատմամբ սերն ու հավատարմությունն է, որ համախմբել է ձեռնարկի բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ խաչքարը երախտագիտության հավաստիք է հայերի կողմից Լիբանանի ժողովուրդի նկատմամբ, որը գրկաբաց ընդունել և ձեռք է մեկնել գաղթական հայորդիներին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում