Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մյունխենում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մյունխենում
Մարտի 17-ին Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ հայտնի «Գասշտայգ» համերգային սրահում բացվել է Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից` ներկայացված էր տվյալ անձի ընտանեկան պատմությունը: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում