Գլխավոր Լրահոս

ԵՏՄ-ից ներկրված ավտոմեքենաների բոլոր ձևակերպումները մեկ վայրում

ԵՏՄ-ից ներկրված ավտոմեքենաների բոլոր ձևակերպումները մեկ վայրում

2015թ. հունվարից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ:

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ՝ քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն  հնարավորություն ունեն մեկ վայրում իրականացնել ամբողջ գործընթացը:

«Վերացել է հարկային տեսչություններ այցելելու պահանջը, փոխարենը`ավտոմաքսատանը ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ, քաղաքացին այժմ ավելացված արժեքի հակը վճարում է ավտոմաքսատանը, որտեղ նրան սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները»,- ասել է Ղազարյանը:

Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ: Քաղաքացին նույն վայրում ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորությունները, այլև անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում:

Մաքսատանը ներկայում օրական ձևակերպվում է ԵՏՄ-ից ներկրված 35-40 ավտոմեքենա: Մինչև 2015թ. ՌԴ-ից ամսական ընդամենը 100-200 ավտոմեքենա էր ներկրվում:

Նախորդ տարիների համեմատ աճ է արձանագրվել նաև Հայաստանից ԵՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 250-300 ավտոմեքենա, ապա 2015-ի հունվարից մինչ այսօր` արդեն իսկ 450:

ԵՏՄ-ն գործում է 2015թ. հունվարի 1-ից, Հայաստանը ԵՏՄ-ին պաշտոնապես միացել է հունվարի 2-ից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում