Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Բեյրութում

Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Բեյրութում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մարտի 20-ին Հայ բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնում տեղի է ունեցել եգիտպացի ճանաչված պատմաբան, Եգիպտոսի Հայ բարեգործական ընդհանուր միության «Արեգ» ամսագրի արաբական բաժնի խմբագիր, դոկտոր Մուհամմեդ Ռիֆաաթ Իմամի դասախոսությունը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուալի ծառայությունից, դասխոսությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության նախապատրաստումը և իրագործումը թեմայով, ինչպես նաև՝ արաբական աշխարհում Օսմանյան բռնատիրության վայրագությունների վերաբերյալ, որը հիմնված էր եգիպտական և թուրքական աղբյուրների վրա: Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհդարանի անդամներ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Հ.Բ.Ը.Մ. Լիբանանի շրջանային վարչության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում