Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գդանսկում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գդանսկում
Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ մարտի 20-ին Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից հոգեհանգստի կարգ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկեպսակների զետեղման արարողություն, հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկել է Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաև ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում, և ավարտվելու են Հայաստանում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում