Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. տապակած ձուկ նարնջով

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. տապակած ձուկ նարնջով
Առաջին հայացքից այս համադրությունը կարող է տարօրինակ թվալ, սակայն իրականում ստանում ենք շատ նուրբ, թարմացնող համ և գրավիչ տեսք ունեցող ուտեստ: 1 կգ ձուկ՝ երկայնքով բաժանած երկու մասի2 նարնջի կեղևի քերուկկես բաժակ ալյուր՝ համեմված աղով, սև և միջին կծվության կարմիր պղպեղովձիթայուղ տապակելու համարհազարի տերևներ4 միջին չափի նարինջ, կեղևահանված և բարակ շերտերով կտրատածմեկ փոքր սոխ՝ օղակաձև բարակ կտրատած20 սև ձիթապտուղ¼ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ1 փոքր պճեղ ճզմած սխտոր Ձուկը հոսող ջրի տակ լվանալ, դնել թղթե անձեռոցիկի վրա, որ չորանա, հետո կտրատել փոքրիկ, 5x5 սմ-անոց կտորների: Թեթևակի աղ ցանել, երկու կողմից տրորել նարնջի կեղևի քերուկով: Այնուհետև թաթախել համեմված ալյուրի մեջ, տապակել լավ տաքացված ձիթայուղի մեջ՝ մինչև երկու կողմն էլ ոսկեգունի: Հանել, դնել թղթե հաստոտ անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի թղթի մեջ:Մատուցելիք ափսեի մեջ դարսել հազարի տերևները, ձկան կտորները շարել վրան, կողքին՝ կտրատված նարինջները, ձևավորել ձիթապտղով և կտրատած սոխով: Կարելի է նաև նանայի տերևներ ավելացնել: Խառնել կիտրոնի հյութը, սխտորը, մի քիչ ձիթայուղ, աղ և հավասարաչափ տարածել ձկան ու նարինջների վրա:  Մատուցել միանգամից՝ տապակած կարտոֆիլի հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում