Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ Կանադայում

Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ Կանադայում
Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել էր Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մարտի 18-ին և 20-ին կազմակերպվել են «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով գիտաժողովներ: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, գիտաժողովները կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից: Մոնրեալում գիտաժողովը տեղի է ունեցել հռչակավոր «ՄկԳիլ» համալսարանում: Բանախոսներն են եղել մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների ուսումնասիրությունների ոլորտներում հայտնի հետազոտողներ Փայամ Ախավանը, Անրի Թիերիոն և Ֆրենկ Չոքը: Գիտաժողովի մասնակիցների թվում են եղել Ողջակիզումը և Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած անձինք, ներկայացուցիչներ Մոնրեալի հունական, ուկրաինական, հնդկացիական և այլ համայնքներից: Քննարկված թեմաներից են եղել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության հարցը, մասնավորապես «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործը, ինչպես նաև միջազգային հանրության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում: Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել էր Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Բանախոսներն են եղել Ջերմեյն ՄքԿալպինը, Ֆաթմա Գոչեքը և Անրի Թիերիոն: Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող տասնամյակներում ակնկալվող զարգացումները, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը 18-21-րդ դարերում: Ուղերձներով հանդես են եկել ցեղասպանությունների ուսումնասիրության Սարա Քորնինգի կենտրոնի, եզդիական համայնքի, ինչպես նաև տարբեր իրավապաշպան կառույցների ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում