Գլխավոր Լրահոս

Հայաստանում տնտեսական աճը 2015-ին կդանդաղի. ԱԶԲ

Հայաստանում տնտեսական աճը 2015-ին կդանդաղի. ԱԶԲ

Ասիական զարգացման բանկը հրապարակել է «Ասիական զարգացմանհեռանկարներ 2015» զեկույցը, որում Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում մինչև 1.6% 2015-ին: 2016-ին, աճի տեմպը Հայաստանում, ըստ բանկի, կկազմի 2.3%:

«Տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները բավական անորոշ են դարձնում Հայաստանի համար տնտեսական կանխատեսումները: Տնտեսական դանդաղումը Ռուսաստանում, որը մասնավորապես պայմանավորված է պատժամիջոցներով և նավթի ցածր գնով, հավանաբար կհանգեցնեն Հայաստանի տնտեսության էլ ավելի դանդաղման»,- ասված է զեկույցում:

Առաջարկի տեսանկյունից` ակնկալվում է` Հայաստանի տնտեսության աճը հիմնականում կապահովեն գյուղատնտեսությունը և ծառայությունները: Պետությունը գյուղական վարկերի ու վառելիքի գների սուբսիդավորման միջոցով կխթանի գյուղատնտեսության զարգացումը: Արդյունաբերության աճի համար անհրաժեշտ ներքին գործոններից է կառավարության՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական զարգացման ռազմավարությունը: Պահանջարկի տեսանկյունից` մասնավոր սպառումը և պետական ծախսերի ավելացումը դիտարկվում են որպես աճի խթան` թեև ոչ մեծ և դանդաղ տեմպերով, նշում են Ասիական զարգացման բանկի մասնագետները:

Չնայած դանդաղ աճին` Հայաստանում տարեկան գնաճը կկազմի 4.6% 2015-ին և 4.1%` 2016-ին, կանխատեսում է Ասիական զարգացման բանկը:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի տնտեսության դանդաղման ազդեցությունը Հայաստանի վրա նվազեցնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել զարգացման ներքին աղբյուրները, այդ թվում` մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ավելի մեծ ջանքերը, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման առավել մեծ շեշտադրումը, ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների ծավալների աճը: «Աճն առավել համալիր և կայուն կլինի, եթե զարգացման նպատակների իրականացումն ապահովվի մասնավոր և հանրային հատվածների հետ, որոնք կունենան փոխլրացնող դերակատարում»,- ասված է զեկույցում:

Ասիական բանկը Վրաստանի համար 2015թ. կանխատեսում է 2% աճ, 2016-ին` 2.5% աճ: Ադրբեջանում կանխատեսվում է 3% աճ 2015-ին և 2.8% աճ` 2016-ին:

Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսել է 3.3% աճ 2015-ին և 3.7% աճ` 2016-ին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում