Գլխավոր Լրահոս

Հայ բառը գարշանքի իմաստ է արտահայտում. Անկարայի քաղաքապետ

Հայ բառը գարշանքի իմաստ է արտահայտում. Անկարայի քաղաքապետ

Անկարայի քաղաքապետ՝ Մելիհ Գյոքչեք

Մարտի 12-ին Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը:  Արմատներով թուրք գործիչն այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրանից հետո Թուրքիայում սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր սկսեցին մեղադրել Օզդեմիրին հայկական արմատներ ունենալու մեջ և արշավ սկսեցին նրա դեմ:

Օզդեմիրի հայտարարությունները դուր չէին եկել նաև Անկարայի քաղաքապետ, կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքին, որը Թվիթերում հետևյալ գրառումն  էր արել. «Խնդրում եմ, պատասխանի՛ր, Ջեմ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես»:

Մայրաքաղաք Անկարան պաշտոնապես հանձնել են հայի. Հայկո Բաղդատ:

Կարծես, Անկարայի քաղաքապետի  հայտարարությանն ի պատասխան, պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը Թվիթերի իր էջում հեգնանքով գրել է. «Մայրաքաղաք Անկարան պաշտոնապես հանձնել են հայի (նկատի ունի Գյոքչեքին-ՍիվիլՆեթ): Ափսոս»: Գրառման տակ Հայկո Բաղդատը թողել էր հետևյալ հեշթեգը. «#մելիհգյոքչեքըհայէ»:

Ըստ «Ակօսի»՝ Մելիհ Գյոքչեքի փաստաբանները քաղաքի հանրապետական դատախազությանը հայց են ներկայացրել՝ նշելով, որ Հայկո Բաղդատը  զրպարտել և վիրավորել է Անկարայի քաղաքապետին, և Հայկո Բաղդատից պահանջել են 10 հազ. թուրքական լիրա (շուրջ 5 հազ. դոլար)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Հայցում նշվում է, որ Գյոքչեքը սիրում է իր երկիրն ու իր ազգը, հայրենասեր է և Թուրքիայի Հանրապետության իսկական քաղաքացի, քաղաքական մեծ հաղթանակներ է տարել, լուրջ փոփոխություններ իրականացրել Անկարայում:

Գյոքչեքը, կարծես, ուզում է ցույց տալ, որ ինքը զտարյուն թուրք է, որպեսզի որևէ մեկը Հայկո Բաղդատի գրառումը բառի բուն իմաստով չընկալի: Ավելին՝ քաղաքապետի փաստաբանը հայցում հայ բառը գարշանք է համարել. «Ժողովրդի կողմից այդքան սիրված և հարգված գործչի նկատմամբ գարշանքի իմաստ արտահայտող այդ բառը խորապես վիրավորում է Մելիհ Գյոքչեքին, ինչպես նաև մեծ անարգություն է նրան ձայն տվող, օժանդակող, սիրող և հարգող քաղաքացիների նկատմամբ»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում