Գլխավոր Լրահոս

7 սննդատեսակ, որոնք «առողջարար» են

7 սննդատեսակ, որոնք «առողջարար» են
Սննդի վերաբերյալ գիտությունը մշտապես զարգանում է,  փոփոխության են ենթարկվում որոշ փաստեր ու ենթադրություններ: Հետադարձ հայացք նետենք հյութերից և ուտելիքներից մի քանիսին, որոնց միամտաբար համարում էինք առողջարար ու օգտակար՝ ոչ այնքան վաղ անցյալում: 1. 100 տոկոսանոց բնական հյութեր Դժվար է հավատալ, որ իրականում ամեն առավոտ նախաճաշի հետ ըմպում ենք մեկ բաժակ շաքար, չէ, ներեցեք, «բնական հյութ»: 2. Ցածր յուղայնության կրեկերներ Միգուցե մեկ-երկու կրեկերն առանձնապես մեծ ազդեցություն չեն ունենա կալորիաների օրական չափաբաժնի վրա, սակայն եկեք խոստովանենք, որ երբեք մեկ-երկուսով չենք բավարարվում, երբ խոսքը վերաբերում է խրթխրթան կրեկերներին: 3. Սպորտային կամ էներգետիկ ըմպելիքներ Քաշի նվազեցմանն ուղղված խառնուրդները, վիտամինացված ջուրը, պրոտեինացված հեղուկները և այլն․․․ Այժմ վստահորեն կարելի է ասել, որ սովորական ջուրը լավագույն տարբերակն է օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ քանակ ապահովելու համար: 4. Մարգարին 90-ականներին շատ տարածված այս յուղն այժմ չի կարող թաքցնել, որ հանդիսանում է վտանգավոր ճարպաթթուների աղբյուր: 5. Բրնձահացեր Սրանք, իհարկե, չեն պարունակում շատ կալորիաներ, սակայն ոչ մի օգտակարություն չունեն: 6. «Իրական» մրգային դոնդողից կոնֆետ Մրգային կոնֆետներ․․․ Միգուցե անցյալում կարողանայիք մեզ հիմարացնել տուփի վրա գրելով․ «պատրաստված է իրական մրգերից», սակայն այսօր… Կարող եք նույնիսկ չփորձել: 8. Միջուկով թխվածքաբլիթներ Կարիք չկա երկար-բարակ բացատրելու: Անվանումն արդեն ամեն ինչ ասում է․ թխվածքաբլիթն ինքնին շաքարային «պայթուցիկ» է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում