Գլխավոր Լրահոս

Ապրիլի 23-ին զանգեր չեն ղողանջի միայն Պոլսի հայկական եկեղեցիներում

Ապրիլի 23-ին զանգեր չեն ղողանջի միայն Պոլսի հայկական եկեղեցիներում
Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս՝ Աթեշյան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում 100 անգամ կղողանջեն զանգերը՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Զանգերը ղողանջելու են զոհերի սրբադասման արարողությունից հետո՝ ժամը 19:15-ին: Զանգեր չեն ղողանջի միայն Պոլսում: Ըստ «Ակօսի»՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ Ստամբուլում  զանգեր չեն ղողանջի: Մայր Աթոռը, կարծես, ըմբռնումով է մոտենում այդ խնդրին: ՍիվիլՆեթի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ ստեղծված վիճակն «իրենց համար լիովին ընկալելի է»: Աթեշյանն ասել է, որ Ստամբուլում ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ լինելու են, բայց այլ մանրամասներ չի հաղորդել: Ուշագրավ է, որ մարտի 23-ին Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում Դարդանելի ռազմական գործողությունների  ժամանակ զոհված զինվորների համար հոգեհանգստի պատարագ է կազմակերպվել: Յեշիլքոյի հայկական եկեղեցում պատարագը մատուցել է հենց Կ. Պոլսի պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա հայտարարել է, որ աղոթում են զոհված քրիստոնյա, մուսուլման, հրեա ու նույնիսկ աթեիստ զինվորների համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում