Գլխավոր Լրահոս

«Այլևս երբեք…» ծրագիրը ներկայացվել է Սոֆիայի կինոփառատոնում

«Այլևս երբեք…» ծրագիրը ներկայացվել է Սոֆիայի կինոփառատոնում
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ինչպես հաղորդում են կազմակերպության մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակներում մարտի 13-ից 19-ը ցուցադրություններ են կազմակերպվել Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագրում ընդգրկված  է եղել երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»  և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Ցուցադրություններ կազմակերպվել նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում: Փառատոնին ներկա է գտնվել և  ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել է ՀՀ Ժողովրդական  արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն  Հարություն Խաչատրյանը: «Այլևս երբեք…»  կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդը կներկայացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ֆրանսիայում անցկացվող Եվրոպա ֆիլմ ակտը  Եվրոպայի կարևորագույն կինոփառատոներից մեկն է: Այդ փառատոնի շրջանակներում ևս հայկական ֆիլմերի ծրագիր է ներկայացվելու: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերից զատ կներկայացվեն նաև հայկական կինեմատոգրաֆի այլ նմուշներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում