Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Պինտոյում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Պինտոյում
Իսպանիայի Պինտո քաղաքում մարտի 26-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցադրությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Իսպանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը: Ցուցադրությունն ուղեկցվել է հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով: Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում