Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վարշավայում
Մարտի 24-ին Վարշավայի կրթական ոլորտի աշխատողների «Համերաշխություն» միության և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու հայ-լեհական հիմնադրամի օժանդակությամբ տեղի է ունեցել «Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեական երկիր» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, ձեռնարկին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի Մոկոտով և Ուրսինով վարչական շրջանների ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը և ատենադպիր Բաբկեն Խանզադյանը, հայ-լեհական հիմնադրամի անդամներ, Լեհաստանի հայ համայնքի մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ: Երեկոյի ընթացքում հայ ժողովրդի պատմության և Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ հանդես է եկել պրոֆեսոր Վիթոլդ Վասիլևսկին: Այնուհետև հայկական երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում