Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բուենոս Այրեսում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բուենոս Այրեսում
Բուենոս Այրեսի Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ մարտի 28-ին տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, hամերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Աստոր Պիացցոլայի, Ալբերտո Խինաստերայի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի ստեղծագործությունները: Արգենտինայի Երիտասարդական պետական և Կույրերի պետական երգչախմբերի կատարմամբ հնչել է Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը: Միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրես քաղաքի մի շարք պաշտոնյաներ, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, արգենտինահայ համայնքային կառույցների, Արգենտինայի քաղաքական, մշակութային, գիտական և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում