Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցահանդես կբացվի

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցահանդես կբացվի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու շաբաթից հանդես կգա վերջին յոթ տարիների ընթացքում հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութերի ցուցադրությամբ: «Երկու հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող թանգարանի դիզայնն արվել է անվճար, և դա արվել է մեր թիմի միասնական համաձայնությամբ: Դա արվել է այն պարզ բացատրությամբ, որ մենք չենք կարող գումար վաստակել մեր ազգի ողբերգության հաշվին»,- մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ շուկայական գներով դա բավական մեծ գումար է կազմում, ինչից իրենք հրաժարվել են: Դեմոյանը խոսեց նաև 2015թ. արդեն կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին: Նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ ու միջոցառումներ անցկացվելու են գրեթե բոլոր աշխարհամասերում: Առաջիկայում մեծ ցուցադրություններ են նախատեսվում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, Նյու Յորքում, ինչպես նաև Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում: Ապրիլի 29-ին Փարիզի քաքապետարանում՝ Օթել դե Վիլի երկու սրահներում, միաժամանակ ցուցադրվելու են քսաներորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացված ցուցանմուշներում բացառիկ կարգով ներկայացված է Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ցուցադրվելու են հենց Փարիզի ցուցադրության ժամանակ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ հուլիսի 8-12-ը թանգարան-ինստիտուտը հյուրընկալելու է ցեղասպանագետների համաժողով, որին մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը հասնում է 250 հազ-ի, ինչը երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառման համար բավական բարձր թիվ է: Դեմոյանը, ներկայացնելով անելիքները, ասաց նաև, որ ապրիլի 2-ից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու շաբաթով փակելու է դռները՝ փորձելով ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստվել պաշտոնական պատվիարկություններին հավուր պատշաճի սպասարկելուն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում