Գլխավոր Լրահոս

Դպրոցներում կխորացվի ՏՀՏ կրթությունը՝ ոլորտի ընկերությունների օգնությամբ

Դպրոցներում կխորացվի ՏՀՏ կրթությունը՝ ոլորտի ընկերությունների օգնությամբ
Կրթության և գիտության նախարարությունը ռազմավարական համագործակցություն է սկսում տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Մարտի 30-ին փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել կրթության և գիտության նախարարության, «ՎիվաՍել-ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև: Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայությունից, փոխըմբռնման հուշագրում ներկայացված են ռազմավարական երկարաժամկետ ծրագրի ճանապարհային քարտեզի հիմնական կետերը, որոնք իրականացվելու են նախարարության և ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների համատեղ և համակարգված ջանքերի շնորհիվ: Հուշագրի համաձայն՝ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին և իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի այդ՝ ընկերությունը պատրաստակամ է ֆինանսավորելու «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատկացնում է շուրջ 70 միլիոն դրամ: Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով հինգ ուսումնական հաստատություններում՝ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ծրագրով նախատեսված է «նշված առարկաների լաբորատորիաների ստեղծում»: Ուսումնական հաստատություններն ընտրվել են Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում