Գլխավոր Լրահոս

Մենք փոխհատուցում չենք ուզում Թուրքիայից. Պետրոս Շիրինօղլու

Մենք փոխհատուցում չենք ուզում Թուրքիայից. Պետրոս Շիրինօղլու
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ թուրքական Star թերթին տված հարցազրույցը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայի հայության շրջանում:  Թուրքական կառավարամետ թերթն այսպես է վերնագրել հարցազրույցը. «Թուրքիայի հայերի պատմական կոչը Սփյուռքին. մենք ոչ թե փոխհատուցում ենք ուզում, այլ խաղաղություն»: Պետրոս Շիրինօղլուն, որը հայտնի է թուրքական իշխանությունների համար ախորժալուր հայտարարություններով, ասել է. «Պապս էլ է այդ իրադարձությունների ժամանակ մահացել: Մարդկանց իրար դեմ հանեցին և եղբայրը եղբորը սպանեց: Փոխհատուցում ու նման բաներ չեմ ուզում, միայն խաղաղություն եմ ուզում: Դեմ եմ 1915-ի իրադարձություններն այդքան երկարացնելուն: Պետք է հարցը փակել: Երկրի նախագահ Էրդողանն էլ ասում է, որ արխիվները մինչև վերջ բաց են: Ըստ իս՝ պետք է ուսումնասիրել և հասնել խնդրի լուծմանը: Դրանով թող պատմաբանները զբաղվեն: Եթե բացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ դա ավելի մեծ տնտեսական եկամուտ կբերի, քան այն փոխհատուցումը, որ ցանկանում են: Խաղաղությունից ավելի մեծ օգուտ ի՞նչը կարող է լինել: Պետք է բացվի երկու երկրի սահմանը և խաղաղություն հաստատվի»: Թուրքական լրատվամիջոցները Պետրոս Շինինօղլուի հայտարարությունը  գնահատում են որպես կառուցողական քայլ ուղղված Սփյուռքին, որն աշխատանքներ է իրականացնում «չեղած» Ցեղասպանությունն ընդունել տալու համար: Demokrathaber-ին տված հարցազրույցներում Ստամբուլի հայ համայնքի անդամները քննադատել են Շիրինօղլուին՝ նշելով, որ նա որևէ իրավասություն չունի համայնքի անունից նման հայտարարություն անելու: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության  անդամ Մուրադ Մըհչըն հայտարարել է, որ իրենք սպասում են, որ Թուրքիան ներողություն խնդրի: Գրականագետ Ժակլին Չելիքն էլ ասել է, որ ինքն անտեղյակ է, որ հայ համայնքը խոսնակ ունի,  նշելով որ իր հայտարարություններով Շիրինօղլուն նմանվում է ոչ թե հայ համայանքի խոսնակի, այլ, ավելի շատ, պետության խոսափողի: «Եթե ուզում է պաշտոնական թեզերը կրկնել՝ իր անձնական նախապատվությունն է, սակայն պետք է շեշտել, որ նա ոչ մեկի խոսնակն էլ չէ»,- ասել է Չելիքը: Կ. Պոլսի համայնքից Հարութ Օզերն ասել է հետևյալը.«Թուրքիան է ասել, ասել է՝ պետք է բարձր գոռալ, թե հարյուրամյակի նախօրեին Սփյուռքի հայությունն ինչ սխալ ճանապարհով է ընթանում, և Թուրքիայում ապրող հայերն ինչքան խաղաղ ու երջանիկ են ապրում: Իրենք ողջ լինեն: Այդ դժվարին պարտականությունը միշտ էլ ստանձնել են կա՛մ Կ. Պոլսի  Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կա՛մ Սուրբ փրկիչ հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուն»: Ըստ Հարութ Օզերի՝ Թուրքիան գոհ կլինի Շիրինօղլուի հայտարարությունից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում