Գլխավոր Լրահոս

10 վայր, որտեղ գարունն ամենագեղեցիկն է

10 վայր, որտեղ գարունն ամենագեղեցիկն  է
Ներկայացնում ենք 10 գեղեցիկ վայր, որոնք առանձնահատուկ հմայք են ստանում հատկապես գարնանը: Նկատի ունեցեք այս վայրերը, երբ պլանավորեք Ձեր գարնանային ուղևորությունները:1. Հալլերբոս, ԲելգիաՀալլերբոսը կախարդական անտառ է Ֆլամանդական Բրաբանտում՝ Բելգիայում, որը բազմաթիվ այցելուների է գրավում գարնանային արձակուրդներին: 2.Կասերես, ԻսպանիաԿասերեսը համարվում է Եվրոպայի ամենալավ պահպանված միջնադարյան քաղաքը: Այն, ըստ արժանվույն, ունի համաշխարհային ժառանգության կարգավիճակ: 3. Ֆլորենցիա, ԻտալիաԱմենանպատակահարմար ժամանակն է, նախքան ամառվա շոգերի ու զբոսաշրջիկների հսկայական խմբերի գալը, այցելելու հանրահայտ Ֆլորենցիա և ստանալու իտալական մշակույթի ու անկրկնելի խոհանոցի կրկնակի չափաբաժին: 4. Ֆուջի, Ճապոնիա Այս լուսանկարն իրական է, չնայած թողնում է ֆոտոշոփի տպավորություն: Գարնանը Ճապոնիան անկրկնելի է իր ծաղկող սակուրայով ու գեղեցիկ այգիներով: 5. Սոնեֆյուդեն, Նորվեգիա 205 կմ երկարություն ունեցող Սոնեֆյուդենն ամենամեծ ջրային ավազանն է Նորվեգիայում, և երկարությամբ երրորդն աշխարհում:  Ձնհալն ի հայտ է բերում շրջակայքի հրաշագեղ բնությունը: 6. Կեուկենհոֆ, ՆիդեռլանդներԶարմանալի չէ, որ ընտրել ենք ծաղիկներ Նիդեռլանդների գարնանային պատկերը ներկայացնելու համար: Կեուկենհոֆի այգիներում կարող եք տեսնել յոթ միլիոնի հասնող կակաչներ ու հիացինտները, որոնցից կազմված «վերմակները» ծածկում են բլուր բլուրի հետևից: 7. Նորֆամբեռլենդ, ԱնգլիաԿակաչները, համադրվելով անգլիական հրաշագեղ կանաչի հետ, գեղանկար են ստեղծում: 8. Նյու Յորք, ԱՄՆ Եթե Նյու Յորքում առավոտ կանուխ արթնանաք ու վազելու գնաք Կենտրոնական այգի՝ Գեփստոու կամրջի մոտ ականատես կլինեք նման տեսարանների: Դուք կլինեք միակը կամ հատուկենտ ականատեսներից մեկը: 9. Օրտոբագ, Հունգարիա Բարի գալուստ լայնարձակ երկնքի երկիր: Հունգարական արոտավայրերն ու դաշտավայրերը բազմերանգ չվող թռչունների երամների համար մագնիսի դեր են կատարում: 10. Ալգարվե, Պորտուգալիա Ալգարվեն հայտնի է որպես գոլֆի երկրպագուների դրախտ, այն նաև հայտնի է իր հիանալի ծովափերով, օրինակ, Պրայա դե Ռոշանով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում