Գլխավոր Լրահոս

Ավստրալիայի վարչապետը ապրիլի 24-ին կլինի Թուրքիայում, ավստրալացի պաշտոնյա Երևան չի ուղարկվի

Ավստրալիայի վարչապետը ապրիլի 24-ին կլինի Թուրքիայում, ավստրալացի պաշտոնյա Երևան չի ուղարկվի
Ավստրալիան պաշտոնական ներկայացուցիչ չի ուղարկի Երևան` հաջորդ ամիս մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, բայց վարչապետի մակարդակով կմասնակցի Թուրքիայում ապրիլի 24-ին տեղի ունենալիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է ավստրալական SBS հեռուստաալիքի կայքը` վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության հայտարարությունը: Արտաքին գործերի և առևտրի նախարարությունը չի մեկնաբանել այդ որոշման պատճառները ու չի հաստատել, թե արդյոք Ավստրալիան Երևանում պաշտոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացել է, թե ոչ: Ակնկալվում է, որ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը ապրիլի 24-ին կմասնակցի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: Ավստրալիան ամեն տարի` ապրիլի 25-ին, նշում է ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումները Առաջին աշխարհամարտի ժամանակ, որոնք Գալիպոլիում կռվել են օսմանյան ուժերի դեմ և պարտվել) օրը` հիշատակելով այն զինվորներին, որոնք իրենց կյանքը կորցրել են Գալիպոլիում` դաշնակիցների վայրէջքի օրը: *** Թուրքիան յուրքանչյուր տարի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները նշում էր մարտի 19-ին: Այս տարի, սակայն, որոշել է տոնակատարությունը կազմակերպել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի օրը: Անկարայի կողմից Գալիպոլիի տոնակատարության տեղափոխումը և օտար պետությունների ու կառավարությունների ղեկավարների հրավիրումը Թուրքիա Հայաստանում դիտվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու փորձ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում