Գլխավոր Լրահոս

Սերժ Թանկյանը և Րաֆֆի Գրիգորյանը «Թումո»-ում կվարեն երաժշտական և տեխնոլոգիական քննարկումներ

Սերժ Թանկյանը և Րաֆֆի Գրիգորյանը «Թումո»-ում կվարեն երաժշտական և տեխնոլոգիական քննարկումներ
Րաֆֆի Գրիգորյան և Սերժ Թանկյան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ օրը հարյուրավոր մարդիկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կմասնակցեն երկու միջոցառման՝ երաժշտական և տեխնոլոգիական գագաթաժողովների: Միջոցառումները, որոնք կընթանան զուգահեռ, կվարեն «Թումո»-ի խորհրդի անդամներ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը, հաղորդում է «Թումո»-ի կայքը: HIVE տեխնոլոգիական առաջնորդության գագաթաժողովը մեկ վայրում կհավաքի ծրագրավորողների, տեխնոլոգիական ոլորտի մենեջերների և ոլորտի առաջատար ընկերություններ Google-ի, Facebook-ի, Prezi-ի, Issuu-ի ներկայացուցիչների, ներկա կլինի նաև Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը: Գագաթաժողովի ընթացքում կանցկացվեն բանախոսություններ, փոխներգործուն սեմինարներ և հանդիպումներ բանախոսների հետ: Այս ամենին զուգահեռ երաժշտասերներն ու երաժիշտները կմասնակցեն երաժշտական գագաթաժողովին, որի շրջանակում հայտնի արտիստներն ու կոմպոզիտորները կքննարկեն Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո հայկական երաժշտության նկատմամբ նոր մոտեցումները: Սերժ Թանկյանի գլխավորությամբ քննարկումներից առաջ կկատարվեն երաժշտական ստեղծագործություններ, և մասնակիցները հնարավորություն կունենան երաժշտական թեմաների` որպես հայկական ինքնության արտացոլման վերաբերյալ հարցեր ուղղել: Երկու միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան շփվել համատեղ ճաշի ընթացքում, ինչը կնպաստի արվեստի և տեխնոլոգիայի միջև երկխոսությանն ու փոխազդեցությանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում