Հրապարակվել է Հայոց ցեղասպանության հատուցումների մասին զեկույց

Հայոց ցեղասպանության հատուցումերի ուսումնասիրման խումբը հրապարակել է «Արդարացի լուծում. հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց» վերջնական զեկույցը:
Զեկույցում ներկայացված է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող համապարփակ վերլուծությունը: Զեկույցում ներառված են նաև հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ:
Զեկույցը հրապարակվել է «Հայ Դատ» հիմնադրամի միջոցներով: Հայոց ցեղասպանության հատուցումերի ուսումնասիրման խումբը ստեղծվել է 2007թ.՝ հետազոտելու Հայոց ցեղասպանության համար հատուցումների հարցը: Խմբի աշխատանքները նախապես ֆինանսավորվել են Հայ հեղափոխական դաշնակցության դրամաշնորհի միջոցով: Խմբի անդամներն են Մարդու իրավունքների խորհրդի ժողովրդվարական և արդար միջազգային կարգի հարցերով անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը, Ուեսթ Ինդիզ համալսարանի Կարիբյան մտքի կենտրոնի տնօրենի տեղակալ Ջերմեյն Օ. Մաքքալփինը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և խմբի նախագահ ԱՄՆ-ի Ուորքեսթերի նահանգային համալսարանի փիլիսոփայության ֆակուտետի դեկան Հենրի Թերիոն: Խումբը 2009թ. հրապարակել էր նախնական զեկույցը:
Հայոց ցեղասպանության հատուցումների վերաբերյալ առաջարկությունն երը հիմնված են հինգ բաղադրիչների վրա՝ 1.պատիժ, 2.ճանաչում, ներողություն, կրթում, հիշատակում, 3.աջակցություն հայերին և Հայաստանին, 4.Թուրքիայի առողջացումը, 5. Գույքի վերադարձ և գույքի, մահվան ու տառապանքի դիմաց փոխհատուցում:
Civilnet










