Գլխավոր Լրահոս

Կիպրոսը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը

Կիպրոսը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը
Կիպրոսը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առթիվ գումարված նիստին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը: Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975թ.: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։ Կիպրոսը Եվրոպայում հինգերորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից, Շվեյցարիայից  և Իտալիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կիպրոսի նախագահը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կլինի Երևանում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Կիպրոսի խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը: Ինչպես հաղորդում են արգործնախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ «այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում