Գլխավոր Լրահոս

Արևելյան սուրճն ու երկարակեցության գաղտնիքը

Արևելյան սուրճն ու երկարակեցության գաղտնիքը
Երկարակեցության գաղտնիքն ավելի հասանելի է, քան կարծում ենք: Ավելին՝ այն կարող է լինել մեր առավոտյան սուրճի գավաթում․ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ բաժակ արևելյան սուրճը կարող է նպաստել սրտանոթային համակարգի առողջության և երկարակեցության բարելավմանը: Ուսումնասիրության արդյունքները տպագրվեցին Vascular Medicine ամսագրում: Ուումնասիրվել էին Հունաստանի Իկարիա կղզու բնակիչները, որոնք աշխարհում ամենաերկարակյացների թվում են: Համեմատության համար ասենք, որ եվրոպացիների ընդամենը 0.1 %- ն է հատում իննսունամյակի շեմը: Իսկ այս կղզու բնակիչների դեպքում այդ թիվը 1 տոկոս է: Հետազոտությանը մասնակցել է 65 և ավելի տարեկան 142 իկարիացի (71 կին և 71 տղամարդ), որոնք իրենց կյանքն անցկացրել են կղզում: Վերլուծության մեջ ներառվել են առողջապահական ստուգումներ (շաքարախտ, արյան բարձր ճնշում) և հարցաթերթիկներ՝ մասնակիցների ապրելակերպի, սուրճ խմելու, ընդհանուր առողջության և էնդոթելիալ բջիջների գործունեության վերաբերյալ: Էնդոթելիումը բջիջների շերտ է, որը պատում է արյունատար անոթները, և որի վրա ազդեցություն են թողնում կենսակերպն ու տարիքը: Հետազոտողները պարզեցին, որ մասնակիցների 87%-ն իր ամենօրյա սննդակարգում ներառում է արևելյան եռացրած սուրճ, և այդ մարդկանց էնդոթելիալ բջիջներն ավելի բարվոք վիճակում են, քան այլ տեսակի սուրճ խմողներինը:Սուրճի սպառումը դրական ազդեցություն է ունեցել էնդոթելիալ բջիջների գործառույթի վրա նույնիսկ այն մասնակիցների, որոնք արյան բարձր ճնշում ունեին: Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ եռացրած սուրճը հարուստ է պոլիֆենոլներով ու հակաօքսիդանտներով, պարունակում է կոֆեինի չափավոր քանակ, և, քանի որ տալիս է նստվածք բաժակի հատակին, չի վտանգում օրգանիզմը: Այս ամենի շնորհիվ եռացրած, սովորական սուրճն ավելի շատ դրական ազդեցություն ունի, քան կոֆեին պարունակող մյուս ըմպելիքները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում