Գլխավոր Լրահոս

«Օրանժ»-ի նկատմամբ անբարեխիղճ գովազդի համար վարչական վարույթ է հարուցվել

«Օրանժ»-ի նկատմամբ անբարեխիղճ գովազդի համար վարչական վարույթ է հարուցվել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ապրիլի 3-ի նիստին «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:

Ինչպես հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ: Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում:

ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ  առաջարկվող փաթեթն իր մեջ ներառում է երեք սակագնային պլան` 4 000, 6 000 և 10 000 դրամ արժողությամբ: Գովազդում առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա, մինչդեռ այս առաջարկի շրջանակներում հեռախոսները հնարավոր է ձեռք բերել հիմնականում 10 000, իսկ որոշ դեպքերում  6 000 դրամանոց սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին ևս գովազդում չի նշվում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում