Գլխավոր Լրահոս

Պոլսահայ Կարո Փայլանը՝ պատգամավորի թեկնածու Թուրքիայում

Պոլսահայ Կարո Փայլանը՝ պատգամավորի թեկնածու Թուրքիայում

 

 

Կարո Փայլան

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) հստակեցրել է 2015թ. հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում  թեկնածուների վերջնական ցանկը, որն էլ ապրիլի 7-ին ներկայացնելու է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ընտրացուցակում տեղ է գտել նաև պոլսահայ Կարո Փայլանը, որն առաջադրվելու է Ստամբուլից: Փայլանը կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ է: Նա նաև Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է: Թուրքական Radikal-ը գրում է, որ Փայլանի առաջադրման նպատակն է ստանալ հայերի և ազգային մյուս փոքրամասնությունների ձայները:

ԺԴԿ-ն իր ցանկում  փորձել է ներառել Թուրքիայում առկա գրեթե բոլոր ազգային, կրոնական փորքամասնությունների և գաղափարական հոսանքների ներկայացուցիչներին:

Քրդստանի աշխատավորական կոսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջարկով՝ Եվրոպայից Թուրքիա է վերադարձել ալևի գրող Հայդար Ըշըքը: Այժմ նա ալևիաբնակ Դերսիմից ԺԴԿ-ի թեկնածուն է: Կուսակցության ցանկում կա նաև մեկ եզդի թեկնածու:

Ուշագրավ է, որ ցուցակում ընդգրկվել են իսլամամետ գործիչներ: Այսպես՝ Դիարբեքիրի նախկին մուֆթի Նիմեթուլլահ Էրդողմուշը լինելու է Դիարբեքիրից կուսակցության թեկնածուն: Առնվազն կարելի է հինգ իսլամամետ գործչի անուն  նշմարել կուսակցության ընտրացուցակում: Ներկայացված են նաև շատ սոցիալիստ գործիչներ: Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդգրկմանը:

Հիմնականում քրդերով համալրված և քրդերի քաղաքական շահերը պաշտպանող  կուսակցությունը ընտրարշավի ընթացքում քարոզում էր այն գաղափարը, որ յուրաքանչյուրը պետք է խոսի իր մայրենի լեզվով՝ ի հակարդրություն  Թուրքիայում տարածված «Մեկ լեզու, մեզ կրոն» կարգախոսի:

Ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքը, որ կուսակցության թեկանծուներից առնվազն կեսը կին է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում