Գլխավոր Լրահոս

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, հնարավոր է, գլխավորի Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, հնարավոր է, գլխավորի Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հնարավոր է` գլխավորի Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին մարզիչ Վալերի Կարպինը: Այս մասին ապրիլի 6-ի գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները: Թերթի պնդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցություններ են վարել 46-ամյա Կարպինի հետ:

Ըստ «Իզվեստիայի»` Կարպինի թեկնածությանն աջակցում է նաև «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը, որն ուշադիր հետևում է Հայաստանի հավաքականի ելույթներին ու կապ է պահում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ընդ որում` ռուս մասնագետը, ըստ թերթի, երկարատև համագործակցություն չի ծրագրում և մտադիր է Եվրո-2016-ի ընտրական փուլի ավարտից հետո շարունակել ակումբային մարզչի կարիերան:

Նշվում է նաև, որ Կարպինը աշխատանքի հաջող փորձ ունի Հայաստանի հավաքականի երկու առաջատար խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ, որոնք հանդես են գալիս «Սպարտակում»:

«Իզվեստիայի» տեղեկություններով` Կարպինից բացի` դիտարկվում են Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և «Փյունիկ» ակումբի ու Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի թեկնածությունները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ՍիվիլՆեթի հետ զրույցում ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին Կարպինի հետ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Հայաստանի հավաքականի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն առաջին հերթին հայտնվում է ֆեդերացիայի պաշտոնական կայքում»,- ասաց ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը:

Վալերի Կարպինը մոսկովյան «Սպարտակը» գլխավորել է 2009-2014 թթ.-ին: 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. փետրվարը նա մարզել է իսպանական «Մայորկա» ակումբը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել մարտի 30-ից, երբ հրաժարական տվեց շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդը: Դրանից մեկ օր առաջ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Ալբանիայի հետ խաղում պարտություն էր կրել 1:2 հաշվով` դուրս մնալով Եվրո-2016-ի եզրափակչից:

Բեռնար Շալանդը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորում էր 2014թ. փետրվարից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում