Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Պուտինի հայաստանյան այցի նախապատրաստությունը

Մոտ ժամանակներում մեզ մոտ ենք սպասում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով. ապրիլի 8-ին Մոսկվայում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
TASS գործակալության հաղորդմամբ՝ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն նաև մայիսին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
Տեղեկությունը, որ Պուտինը Հայոց ցեղասպանության 100-տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելելու է Երևան, ավելի վաղ հաստատել էր Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը:
Իրադարձություն
Civilnet










