Գլխավոր Լրահոս

Քարդաշյանը Հայաստանում կմնա ութ օր և ֆիլմ կնկարի Ցեղասպանության մասին

Քարդաշյանը Հայաստանում կմնա ութ օր և ֆիլմ կնկարի Ցեղասպանության մասին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ժամանումը Հայաստան դարձել է ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության թեման: Քարդաշյանը Երևան է ժամանել ապրիլի 8-ի երեկոյան՝ ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի, դստեր և քրոջ՝ Քլոյեյի հետ։ Քարդաշյանի այցի կազմակերպիչը «Ֆրանսպրես» գործակալությանը հաղորդել է, որ իր ութօրյա այցի ընթացքում Քարդաշյանը ծրագրում է աշխատել Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի վրա՝ իր նախնիների մասին, այցելել Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև գնալ Գյումրի, որտեղ ապրում են նրա հեռավոր բարեկամները: Քարդաշյանի նախնիները՝ հոր կողմից, Ամերիկա են գաղթել, և նրա ներկա այցը նվիրված է 100 տարի առաջ սպանված նախնիների հիշատակին, նշում է «Ֆրանսպրեսը»՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ին հայերը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում