Գլխավոր Լրահոս

Առաջին դասարանցիներին «Արմթաբ» պլանշետներ կտրամադրվեն

Առաջին դասարանցիներին «Արմթաբ» պլանշետներ կտրամադրվեն

Առաջին դասարանի աշակերտներին անհատույց կտրամադրվեն «Արմթաբ» հայկական արտադրության պլանշետներ: Կառավարությունն ապրիլի 9-ի նիստին հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին:

Համաձայն որոշման նախագծի` ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով:

«Արմթաբ» պլանշետներն աշակերտներին տրամադրվելու են տեղական արտադրությունը խթանելու նպատակով:

Առաջին փուլում` 2015թ. սեպտեմբերից 2019թ. օգոստոսը, ծրագիրը փորձնական իրականացվելու է Վայոց ձորի մարզում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի և 2019թ. սեպտեմբերից ամեն մի ուսումնական տարում կներառվի մեկ կամ երկու մարզ: Երրորդ փուլում՝ 2025թ. սեպտեմբերից, ծրագիրը կսկսի իրագործվել Երևանում:

Հայկական առաջին պլանշետը` «Արմթաբը», արտադրվում է 2013-ից: Առաջին անգամ այն ներկայացվել էր 2013թ. դեկտեմբերի 6-ին վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում