Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում Վիեննայում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում Վիեննայում
Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության Մեծ դահլիճում ապրիլի 7-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան-Աղետ և ապագա. Կենաց-մահու 100 տարի» խորագրով քննարկում: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ելույթով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական եղելության լուսաբանմանը, իրողության միջազգային ճանաչման արդիական խնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների ներկա հանգրվանին: Այնուհետև կայացել է քննարկում Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի ներկային և ապագային առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, դոկտոր Ուլրիկե Լունաչեկը, Ավստրիայի խորհրդարանի պաշտոնաթող նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հայնրիխ Նայսերը, Ավստրիայում գերմանական «ARD» հեռուստալրատվական միավորման արտասահմանյան թղթակիցների նախագահ, դոկտոր Սուզաննե Գլասը, գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդիրներին` պատմաքաղաքական և արդիական զարգացումների ենթատեքստերում: Նշվել է Ցեղասպանության իրողության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը եվրոպական նորագույն քաղաքականության համատեքստում: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկն ընդգծել է ապրիլի 14-15-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կարևորությունը, որով նաև առաջարկվելու և հանձնարարվելու է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Պրոֆեսոր Հայնրիխ Նայսերն ու դոկտոր Սուզաննե Գլասն անդրադարձել են եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի շրջանակում և մարդու իրավունքների լույսի ներքո Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության և եվրոպական խորհրդարանների, մասնավորապես Ավստրիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համապատասխան հայտարարությամբ հանդես գալու հարցերին: Քննարկմանը զուգահեռ Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում ներկայացվել է ցուցահանդես` «Հայոց ցեղասպանությունը օտարերկրյա մամուլի անդրադարձներում» և «Ցեղասպանությունը վերապրած հայ որբերի ճակատագիրը» խորագրով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում