Գլխավոր Լրահոս

Համաշխարհային ընթերցումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Համաշխարհային ընթերցումներ՝  նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին
Բեռլինի գրական միջազգային փառատոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Համաշխարհային ընթերցումներ» է կազմակերպում: «Համաշխարհային ընթերցումները» փառատոնի մշտական ծրագրերից է, անցկացվում է 2006-ից և նվիրվում տարվա գլխավոր թեմաներից մեկին: Ծրագիրը, որը  անցկացվում է նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ, գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ Յոհաննես Լեպսիուսի անունը կրող թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ, կմեկնարկի ապրիլի 21-ից: Դրան մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 400 անհատներ։ Ընթերցումների աշխարհագրությունը կընդգրկի գրեթե 70 երկիր՝ Ալբանիայից մինչև Զիմբաբվե։ Այս միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև 5 նոբելյան մրցանակակիրներ՝ պերուացի արձակագիր և քաղաքական գործիչ Մարիո Վարգաս Լիոսան,  գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հերտա Մյուլլերը, ավստրիացի վիպասան, բանաստեղծ ու գրաքննադատ Էլֆրիեդե Յելինեկը, հարավաֆրիկացի գրող, լեզվաբան Ջոն Քութզեեն և թուրք գրող Օրհան Փամուկը։ Այդ օրը Բեռլինում և Պոտսդամում ընթերցումները կընդգրկի ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների Մատյան» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում կընթերցվեն հատվածներ գրքից։ Աշխարհի մյուս ծայրերում կընթերցվեն և կքննարկվեն հայազգի այլ գրողների ստեղծագործություններ։ Հայաստանում ընթերցումները կկազմակերպվեն մի քանի վայրերում: Թեքեյան արվեստի կենտրոնում կընթերցվեն հատվածներ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» 1914-1919 թթ. անձնական հիշատակներից։ Հավաքը կվարի երաժշտագետ, արվեստաբան Մարինե Կարոյանը։ Ընթերցումներին ու դրան հետևող մտքերի փոխանակմանը կմասնակցեն նաև  սոպրանո Հասմիկ Պապյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Կենտրոնում ընթերցումները կազմակերպում է «Ժամանակակից արվեստի ինստիտուտը»: Ապրիլի 21-ին համաշխարհային ընթերցումներ կանցկացնեն նաև Երևանի «Արտբրիջ» սրճարանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Առաջին հայկական գրական գործակալությունը, Հայ գրականության հիմնադրամը, Իրավաքաղաքական և մշակութային դիվանագիտության կենտրոն հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև «Գյոթե» ինստիտուտի վրաստանյան մասնաճյուղը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում