Գարեգին Բ-ն կնասնակցի Հռոմի պապի` 100-րդ տարելիցին նվիրված պատարագին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ապրիլի 10-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով եղբայրական այցով կմեկնի Վատիկան:
Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի մամլո դիվանից, ապրիլի 11-ին Գարեգին Բ-ն կայցելի Նեապոլ քաղաք, որտեղ կհանդիսապետի Նեապոլի Սբ Գրիգոր Լուսավորիչ մատրան վերաբացման և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ձոնված խաչքարի օրհնության արարողությունները:
Ապրիլի 12-ին Գարեգին Բ-ն կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցվելիք պատարագին, որին ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատարագի արարողությանը կմասնակցեն նաև աշխարհասփյուռ հայոց թեմերից ժամանած ուխտավորներ` իրենց թեմակալ առաջնորդների գլխավորությամբ:
Իրադարձություն
Civilnet










