Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Կահիրեում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով Կահիրեում
Կահիրեի «Այն Շամս» համալսարանում ապրիլի 7-ին կայացել է «Թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015թթ.» խորագրով գիտաժողով։ Այն նախաձեռնել էր նույն համալսարանի Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի և Եգիպտոսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, հաղորդում են արգործնախարարության մամուլի ծառայությունից։ Բացման խոսքով ելույթ են ունեցել «Այն Շամս» համալսարանի նախագահ Հուսեյն Իսան, Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գամալ Շակրան, Եգիպտոսում Հայաստնի դեսպան Արմեն Մելքոնյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը։ Դեսպան Մելքոնյանն իր խոսքում հայ ժողովրդի խորին երախտագիտությունն է փոխանցեց բարեկամ եգիպտացի ժողովրդին` Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի ապաստան տրամադրելու, նրանց ազգային ինքնության պահպանման և եգիպտական հասարակության լիարժեք անդամներ դառնալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար։ Համալսարանի նախագահ Հուսեյն Իսան իր ելույթում զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության և ներկայումս տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող ոճրագործությունների միջև` պատմության` ինքն իրեն կրկնումը բացատրելով նրանով, որ ժամանակին Հայոց ցեղասպանությունը չի ստացել արդարացի գնահատական։ Գամալ Շակրան իր հերթին շեշտել է, որ հսկայական քանակությամբ փաստերի առկայության պարագայում հերքել Հայոց ցեղասպանության փաստն անընդունելի է։ Հիմնական զեկուցողները եգիպտացի ճանաչված գիտնականներ և պրոֆեսորներ էին, այդ թվում` Դամանհուրի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ–Իմամը, միջազգային իրավունքի մասնագետ, հրապարակախոս Այման Սալաման, Նասերի անվան ռազմական բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր, գեներալ Մահմուդ Խալաֆը, Ազգային գրադարանի և փաստաթղթերի կառավարման խորհրդի նախագահ, գրող և հրապարակախոս Հիլմի ան-Նամնամը, հեռուստալրագրող, հրապարակախոս Նաշաթ ադ-Դայհին և այլք։ Գիտաժողովի ընթացքում ցուցադրվել է «Բալիսթա» բրիտանական ֆիլմարտադրող ընկերության կողմից նկարահանված «Կապույտ գիրքը. Հայոց ցեղասպանության վկայությունը» վավերագրական ֆիլմը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում