Գլխավոր Լրահոս

Ապրիլի 10-ը՝ անմոռուկի օր դպրոցներում

Ապրիլի 10-ը՝ անմոռուկի օր դպրոցներում
Հայաստանի բոլոր դպրոցներում ապրիլի 10-ին կպատրաստեն անմոռուկներ: Համաձայն Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թ. ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները, դասղեկի  ժամին կպատրաստեն անմոռուկներ: Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությումնից, յուրաքանչյուր սովորող պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ  կողմում նշելով  իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը): *** Անմոռուկի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ լինելու մասին որոշումն ընդունվել էր տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո՝ 2014թ. մայիսին: Հանձնաժողովի կողմից անցկացվել երկու փուլից կազմված մրցույթ և բազմաթիվ աշխատանքներից ընտրվել է «Շարմ» ընկերության կողմից ներկայացված խորհրդանիշը: 100-րդ տարելիցի կարգախոսն է «Հիշում եմ և պահանջում»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում