Գլխավոր Լրահոս

Գերմանիայի նախագահը կմասնակցի 100-րդ տարելիցին նվիրված պատարագին

Գերմանիայի նախագահը կմասնակցի 100-րդ տարելիցին նվիրված պատարագին
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին  Բեռլինում մասնակցելու է Օսմանյան կայսրությունում դարասկզբում սպանված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամաանությունների հիշատակին անցկացվելիք պատարագին, հաղորդում է armeniangenocide100.org կայքը՝ հղում անելով Գերմանիայի Երկրորդ հեռուստաալիքին: Գաուկը Գերմանիայի Դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման: Deutsche Welle պարբերականը հայտնել էր, որ ապրիլի 24-ին կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Գերմանիայից Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը: Gերմանական Tagesspiegel պարբերականը տեղեկացրել էր, որ Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին մեկժամանոց քննարկում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Թերթը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Բունդեսթագում բանավեճ է ծագել: Մինչ Կանաչների և Ձախ կուսակցություննները ցանկանում են, որ քննարկման արդյունքում ընդունվելիք ցանկացած վերջնական բանաձևում օգտագործվի «ցեղասպանություն» բառը, դաշնային կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից» և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կազմված իշխող կոալիցիան հստակ հայտնում է մտահոգություն` հրահրելու Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի թշնամանքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում