Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին սուրբ պատարագի համար: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր սուրբ պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա էր ՀՀ նախագահը: Պատարագին ներկա էին նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը: Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի հայերի կոտորածները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում