Գլխավոր Լրահոս

Միջազգային մամուլի անդրադարձը Քանյե Ուեսթի երևանյան համերգին

Միջազգային մամուլի անդրադարձը Քանյե Ուեսթի երևանյան համերգին
Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթը ապրիլի 12-ի կեսգիշերին անակնկալ անվճար համերգ տվեց Երևանում` Կարապի լճի մոտ: Համերգի ընթացքում նա կատարեց իր մի շարք հանրահայտ երգերից հատվածներ և կատարման ավարտին նետվեց Կարապի լիճը: Քանյեի օրինակին հետևեցին բազմաթիվ երկրպագուներ: Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Քանյեի համերգին: «Այն պահը, երբ Հիսուսը փորձել է քայլել ջրի վրայով: Քանյե Ուեսթը անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին՝ երևանյան լճի կենտրոնում հանպատրաստից համերգ տալով».- այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել բրիտանական Daily Mail-ը: «Քանյե Ուեսթը հնարավոր է՝ ձանձրացել էր իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և քենու՝ Քլոեի հետ հայաստանյան այցելության ընթացքում: Անցյալ կիրակի 37-ամյա ռեփերը Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, անակնկալ է մատուցել երկրպագուներին՝ հանպատրաստից համերգ տալով,- գրել է պարբերականը: - Լճի մոտ համերգը տևել է ընդամենը մի քանի րոպե, սակայն նա վստահաբար Հայաստանի ժողովրդին հիշելու բան է թողել»: Քանյեի համերգին անդրադարձել է նաև աստղերի կյանքը լուսաբանող լոսանջելեսյան TMZ կայքը իր «Քանյե Ուեսթը կատաղել և թրջվել է հայստանյան անակնկալ անվճար համերգի ժամանակ» հոդվածում: MTV.com կայքն էլ գրել է, որ ոստիկանությունը դադարեցրել է շոուն այն բանից հետո, երբ Քանյեն ցատկել է ջուրը: «Դե ինչ, հնարավոր է՝ ջրի մեջ երգելը մի փոքր վտանգավոր է, սակայն պետք է ընդունել, որ դա հրաշալի էր»,- գրել է կայքը: Քանյե Ուեսթի երևանյան համերգին անդրադարձել են նաև BBC-ն և CNN-ը: Ամուսնու համերգի մասին Թվիթերում մի շարք զգացական գրառումներ է արել Քիմ Քարդաշյանը: «Խելահեղ գիշեր: Քանյեն ինձ արթնացրեց և ասաց, որ անվճար համերգ է տալու Երևանում՝ Հայաստանում: Ես արագ հագնվեցի և գնացինք»,- գրել է Քիմը:
Այն մասին, որ դա Քարդաշյանների վերջին երեկոն էր Հայաստանում, տեղեկանում ենք Քիմի մեկ այլ գրառումից:
«Այնքան հուզիչ, խելահեղ գիշեր: Այնքան ուրախ եմ, որ մեր վերջին գիշերը բոլորի հետ զվարճացանք Հայաստանում»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում