Գլխավոր Լրահոս

Թուրքիայի արձագանքը Պապի՝ Ցեղասպանության մասին հայտարարությանը

Թուրքիայի արձագանքը Պապի՝ Ցեղասպանության մասին հայտարարությանը
Ֆրանցիսկոս պապը Թուրքիայում Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապի հնչեցրած այն խոսքը, թե Հայոց ցեղասպանությունը  «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն» է, մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Պաշտոնական Անկարան չի բավարարվել հենց նույնը օրը Թուրքիայում  Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոյից բացատրութուն ստանալու համար նրան արտգործնախարարություն կանչելով: Խորհրդակցության համար հետ է կանչվել նաև Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն: Հռոմի պապի հասցեին քննադատական ու անձը վիրավորող հայտարարություններն իրենց շատ սպասեցնել չեն տվել: Aydınlık. Նոր խաչակրաց արշավանք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  մեղադրել է Հռոմի պապին ատելություն սերմանելու մեջ: «Մարդկանց կրած տառապանքների միակողմանի մեկնաբանումը, միայն մարդկության մի հատվածի ցավերը հիշելը նշանակում է կոծկել մյուսներինը, ինչը հարգելի Պապին և նրա աթոռին հարիր չէ»: Դավութօղլուն, կրկնելով Թուրքիայի ժխտողական նոր թեզը՝ «համատեղ ցավի» քաղաքականությունը,  կոչ է արել հիշել երկու կողմի զոհերին, և դրանով նպաստել հաշտության մթնոլորտի ձևավորմանը: Ոչ կառուցողական որակելով Պապի խոսքերը՝  Դավութօղլուն ասել է.  «Պապի հայտարարությունը ոչ միայն պատմության սխալ և թերի մեկնաբանություն է, ոչ միայն մեկ խմբի ցավերը հիշելով՝ մյուսների տառապանքն անտեսել է, ոչ միայն Եվրոպայում գնալով ահագնացող ռասիզիմին ծառայություն մատուցել է, այլև թուրքերին և առհասարակ մուսուլմաններին կոլեկտիվ հանցագործության մեջ մեղադրող անչափ անհաջող, սխալ և անտեղի հայտարարություն է»: «Եթե չլինեին արտաքին գործոնները՝ հավանաբար չէին լինի 1915թ. ցավալի իրադարձությունները»,- եզրափակել է Թուրքիայի վարչապետը: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն քննադատել է Պապի հայտարարությունը Հունգարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նույնպես քննադատել է Պապի հայտարարությունը. «Ոչ Հռոմի պապի, ոչ հայ պատվիրակների հայտարարությունները չեն համապատասխանում  պատմական և իրավական փաստարկներին»: Hürriyet. Պապը և 1915-ի ճգնաժամը Պապի հայտարարությունն անարձագանք չի թողել «Վաթան» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը Շվեյցարիայի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու և այն միջազգային սուտ որակելու համար:  2013թ. ՄԻԵԴ-ի իրավասու պալատը որոշել է, որ շվեյցարական դատարանը խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Փերինչեքն ասել է. «Մենք արմատախիլ ենք արել Թուրքիայի դեմ ուղղված ցեղասպանության կեղծիքը: Մեր ձեռքին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Կարծում էինք, թե Վատիկանում մահացել է Խաչակրաց արշավանքների ոգին: Այն, որ Պապն իր մասնակցությունն է բերում Թուրքիայի մասնատման ծրագրերին, նշանակում է, որ նա չի հարգում և հրաժարվել է իր կրոնական դիրքերից: Ամենակարևորը՝ Պապը չի հարգում Եվրոպայի ամենաբարձր դատական ատյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Ոչ մի հոգևորական իրավունք չունի ոտնահարել այդ վճիռը»:   Taraf. Պապն ասաց «Ցեղասպանություն» Վատիկանում մատուցված պատարագը և Պապի հայտարարությունը նաև թուրքական թերթերի առաջին էջերին է: Zaman-ն իր հոդվածը վերնագրել է «Ցեղասպանության ճգնաժամն ու Վատիկանը», Star-ը՝ «Դավութօղլուի շատ կոշտ արձագանքը. Պապին նման բան ընդհանրապես սազական չէ», Doğan-ը՝ «Պատասխանի Պապին՝  Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել»: «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Դողանը կոչ է արել Պապին չխառնվել իրեն չվերաբերվող գործերին: Ապրիլի 12-ին, Պապի հայտարարությունից անմիջապես հետո, Twitter-ի թուրք օգտատերերն սկսեցին քննադատել  նրան: genel Մենգյուն կոչ է արել Թուրքիայի քաղաքական կուսակցություններին միասնական բողոքի ձայն բարձրացնել Պապի հայտարարության դեմ: Քեմալական կուսակցությունից Շահին Մենգյուն իր հերթին կոչ է արել Թուրքիայի քաղաքական կուսակցություններին միասնական դիրքորոշում որդեգրել և բողոքի ձայն բարձրացնել Պապի հայտարարության դեմ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում