Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ստրասբուրգում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ստրասբուրգում
Ստրասբուրգի «Նոր տաճար» եկեղեցում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «La Philharmonie de Poche» նվագախմբի բարեգործական 10-րդ համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նվագախումբը կազմված է եղել Ստրասբուրգի, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ և ֆիլարմոնիկ նվագախմբերի երաժիշտներից, «Altitude» երգչախմբից` հայազգի հանրաճանաչ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, համերգին մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգից առաջ ունեցած բացման խոսքում Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրել է նվագախմբի գործունեությունը և օրվա խորհուրդը: Դեսպանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշել է, որ երեկոյի ընթացքում հնչող Գաբրիել Ֆորեի ռեքվիեմը յուրահատուկ հարգանքի տուրք է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի։ Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում