Ապրիլի 12-ին Բաթումիի Սուրբ փրկիչ եկեղեցիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին և հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նվիրաբերած խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էր Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, օրհնության կարգն անցկացրել են Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Միջոցառմանը ելույթներ են ունեցել Վանաձորի և Բաթումիի քաղաքապետեր Սամվել Դարբինյանը և Գիորգի Երմակովը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Բաթումի կատարած այցի շրջանակում Վանաձորի քաղաքապետը հյուրընկալվել է Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովին: Զրույցի ընթացքում քաղաքապետերը քննարկել են երկու քույր քաղաքներ Վանաձորի ու Բաթումիի միջև տարաբնույթ կապերի զարգացման հեռանկարները:
Civilnet











