Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մոնրեալում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մոնրեալում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագի կատարում։ Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ստեղծած հոգեհանգստյան պատարագը կատարվել  է հանրահայտ «Սեն Լորան» երգչախմբի կողմից` Ֆիլիպ Բուրքի խմբավարությամբ, Սեն Ժան Բապտիստ եկեղեցում՝ շուրջ 2500 հանդիսատեսի ներկայությամբ։ Կանադական երգչախմբին, որպես մենակատարներ, միացել էին Սաշա Ջիհանյանը, Մարի-Անիք Բելիվոն, Էլի Բերբերյանը և Վարդան Գաբրիելյանը։ Իր ողջույնի խոսքում Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը նշել է, որ Կանադայում շատ են մշակութային միջոցառումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, ինչն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց վերացնել հայ ազգին և նրա ստեղծագործ ոգին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում