Ծագումով հայ ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում՝ կատարելով երկու գրառում:
«Իմ տատիկը ինձ սարսափելի պատմություն է պատմել: Թուրքերը եկել են գյուղ, ժողով են հրավիրել, սպանել տղամարդկանց ու տղաներին և բռնաբարել կանանց ու աղջիկներին»:
«Ես զայրացած չեմ (կամ չեմ մեղադրում) Թուրքիայի մարդկանց վրա մի բանի համար, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, սակայն կարծում եմ՝ կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»:
I Don’t feel anger 4 (or blame) the ppl of Turkey,4 something that happened 100 yrs ago, But I think the Gov. should acknowledge Genocide
22 տարի առաջ՝ ապրիլի 28-ին, Շերը երկօրյա բարեգործական առաքելությամբ ժամանել էր Հայաստան:
Նա արժանացել է կինոարվեստի և երաժշտության մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և «Գրեմմիի»: