Գլխավոր Լրահոս

Guardian-ը Հայոց ցեղասպանության մասին պատմություններ է հավաքում

Guardian-ը Հայոց ցեղասպանության մասին պատմություններ է հավաքում
Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի, Associated Press Բրիտանական Guardian պարբերականում լույս է տեսել հոդված՝ «Ինչպե՞ս է Հայոց ցեղասպանությունը կերտել ձեր պատմությունը» վերնագրով: Պարբերականը գրում է, որ ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստությունը ու նշում, որ բուն «ցեղասպանություն» եզրը հակասական է, քանի որ Թուրքիան հերքում է տեղի ունեցածը: Հեղինակն այնուհետև անդրադառնում է ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագին [Հայոց ցեղասպանությունն անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և Թուրքիայի արձագանքին: Ուղարկեք ձեր պատմությունները Guardian-ի խմբագրություն Հոդվածի եզրափակիչ հատվածում կոչ է արվում բոլոր նրանց, ովքեր Հայաստանում են կամ արտերկրում բնակվող հայկական սփյուռքի ներկայացուցիչ են, խմբագրություն ուղարկել իրենց պատմություններն այն մասին, թե ինչպես է Ցեղասպանությունը կերտել իրենց ընտանեկան պատմությունը: «Ունե՞ք այդ ժամանակաշրջանից պահպանված նմուշներ, նամակներ կամ լուսանկարներ: Արդյոք ձեր ընտանիքին հաջողվե՞լ է փրկվել, և ինչպե՞ս է դա պայմանավորել ձեր այսօրվա բնակության վայրը: Կցանկանայինք նաև լսել, թե ինչպես եք ոգեկոչելու 100-րդ տարելիցը, կամ ինչ հատուկ բան եք անելու 100-րդ տարելիցի կապակցությամբ»,- գրում է բրիտանական թերթն ու առաջարկում լրացնել հոդվածում տեղադրված ձևաթուղթն ու այն ուղարկել խմբագրություն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում