Գլխավոր Լրահոս

Թուրքիայում որոշ ամսագրեր կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայում որոշ ամսագրեր կպատմեն Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայում լույս տեսնող որոշ ամսագրեր. Ապրիլի 24-ի նախօրեին, երբ Թուրքիան պաշտոնապես, օգտագործելով իր ամբողջ ներուժն ու գործի դնելով որոշ քարոզչամեքենաներ, փորձում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայում լույս տեսնող մի շարք պատմական, քաղաքական, մշակութային, գրական ամսագրեր, հրաժարվելով պետական քաղաքականությունից, Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ համար են թողարկել: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթը առանձնացրել է այդ ամսագրերը: Toplum ve Bilim («Հասարակություն և գիտություն») ամսագրի ապրիլյան հատուկ թողարկման անունն է «1915-2015. Ցեղասպանություն, առերեսում, հաշվետվություն»: Ամսագրում տեղ գտած հոդվածներից են՝ «Ցեղասպանություն. առերեսում անցյալի հետ, պատասխանատվություն», «Հայ երեխաներ և որբեր», «Թուրքիայի պետական քաղաքականությունը և 1915-ը»: Տarih (Պատմություն) ամսագրի շապիկին գրված է. «Հայերի կոտորածը. 100 տարվա ողբերգություն և ժխտում»: Ամսագրում տպված հոդվածները քննում են թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը, ակադեմիական գրականության մեջ հայկական հարցի արծարծումները: Birikim ամսագրի ապրիլյան համարը մեծապես անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Ամսագրում լույս է տեսել պատմաբան Ահմեթ Ինսելի՝ «Ցեղասպանությանն առերեսումը որպես քաղաքակրթության անհրաժեշտ պայման» վերնագրով հոդվածը: Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել են նաև Atlas և Mesele ամսագրերը, իսկ Evrensel Kültür-ն իր 280-րդ համարն ամբողջությամբ նվիրել է Ցեղասպանությանը, հոդվածներ կան նաև հայերի՝ գրականության, երաժշտության, կինոյի և սպորտի ասպարեզներում ունեցած ներդրումների մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում